
Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների լարվածությունը նպաստել է ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը։ Ինչպես հաղորդում է АПА-ն՝ այս մասին հայտարարել է «Ատլանտյան խորհուրդ» վերլուծական կենտրոնի Եվրասիայի բաժնի գլխավոր տնօրեն Ջոն Հերբսթը՝ Ադրբեջան-ԱՄՆ առաջին վերլուծական կենտրոնների ֆորումում։
Նա նշել է, որ «Թրամփի ուղին» խրախուսում է ԱՄՆ-ին ավելի մեծ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին, և որ այստեղ մեծ նշանակություն ունեն Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունները։