Հայ ժողովուրդը այդպես էլ չիմացավ, թե ինչու տեղի պատերազմը, ովքեր էին մեղավոր արդյունքի համար. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

«Մարտի 1-ի գործի» թեմայով հանրային քննարկում է ընթանում ԱԺ-ում

Հիշեցնեմ՝ Մարտի 1-ի ժամանակ 10 մարդ է զոհվել, այդ հարցը մանրամասն ուսումնասիրվել է ու բազմաթիվ զեկույցներ են կազմվել: Իսկ իշխանության օրոք տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 4 հազարից ավել զոհ ենք տվել, սակայն քննիչ հանձնաժողովի դրան վերաբերող զեկույցը դրվել է քաղաքացիների համար անհասանելի դարակում։

Հայ ժողովուրդը այդպես էլ չիմացավ, թե ինչու տեղի ունեցավ այդ պատերազմը, ինչպես վարվեց այն և ովքեր էին մեղավոր արդյունքի համար, բայց այսօր իշխանության ներկայացուցիչները как ни в чем не бывало դեմքով ԱԺ-ում քննարկում են «Մարտի 1-ի գործը»։

Եվ սա այն դեպքում, երբ ՔՊ-ն արդեն 7 տարի է՝ իշխանության է ու հենց թեկուզ Մարտի 1-ը բացահայտելու համար որևէ գործնական քայլ չի արել, բացի այն անդադար շահարկելուց…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment