«Փաստորեն, դուք ասում եք, որ պլան են դրել դատարանի վրա»․ Ռոբերտ Քոչարյանը դատավոր Սարգիս Պողոսյանին

«Դուք հղում արեցիք արհեստական բանականությանը, ես էլ հղում անեմ։ Ես էլ եմ դիմել արհեստական բանականությանը՝ հետեւյալ հարցադրումով՝ հնարավո՞ր է, արդյոք, առանց քրեական հոդվածի, մարդն ունենա մեղադրյալի կարգավիճակ։ Երկրագնդի 200 երկրներից արդյոք կա որեւէ մի երկիր, որտեղ դա հնարավոր է։ Շատ երկար աշխատելուց հետո, ինձ ասել են՝ սա աբսուրդ է, անհնար է, չկա աշխարհում մի երկիր, … Read more

Հիմա էլ «մարտի 1-ի» մասին հիշեցին

2008 թվականի մարտի 1-ին տեղի է ունեցել հրեշավոր հանցագործություն, որի պատասխանատուն, բնականաբար, այն ժամանակվա իշխանությունն է: Այդ հանցագործության բացահայտումը հույժ կարեւոր է մեր պետության մեջ արդարադատություն հաստատելու առումով: Սակայն ես ոչ մի հավատ, ոչ մի վստահություն չունեմ ներկայիս քաղաքական իշխանությունների կողմից ղեկավարվող, նրա հրահանգները կուրորեն կատարող իրավապահ համակարգի հանդեպ: Այդ համակարգն անազատության մեջ է պահում … Read more

Ռուսաստանը հրաժարվել է Գեւորգ Կոստանյանին արտահանձնել․ Աննա Վարդապետյան

Հայաստանը շուտով կրկին կդիմի Ռուսաստանին՝ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի արագ արտահանձնման խնդրանքով․ այս մասին այսօր խորհրդարանում կազմակերպված «Մարտի 1»-ի թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ «Երեւանը նաեւ մտադիր է հասնել Վահագն Հարությունյանի արտահանձնմանը։ Երկու նախկին բարձրաստիճան պաշտոնյաներն էլ մեղադրվում են պաշտոնական լիազորությունները չարաշահելու, ապացույցները կեղծելու եւ «Մարտի 1»-ի գործով քննությունը խեղաթյուրելու … Read more

Հայ ժողովուրդը այդպես էլ չիմացավ, թե ինչու տեղի պատերազմը, ովքեր էին մեղավոր արդյունքի համար. Էդմոն Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը «Մարտի 1-ի գործի» թեմայով հանրային քննարկում է ընթանում ԱԺ-ում Հիշեցնեմ՝ Մարտի 1-ի ժամանակ 10 մարդ է զոհվել, այդ հարցը մանրամասն ուսումնասիրվել է ու բազմաթիվ զեկույցներ են կազմվել: Իսկ իշխանության օրոք տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ժամանակ՝ 4 հազարից ավել զոհ ենք տվել, սակայն … Read more

«Դրա գնահատականը տվել է ՄԻԵԴ-ը, որ դուք ոչինչ չեք արել»․ Արման Բաբաջանյանը՝ ՔԿ նախագահ Արթուր Պողոսյանին

«Այնպիսի տպավորություն է, որ մենք այստեղ հավաքվել ենք, որպեսզի լսենք, թե մինչեւ հիմա ի՞նչ է արվել այս գործով։ Դրա գնահատականը տվել է ՄԻԵԴ-ը, որ դուք ոչինչ չեք արել։ Այս համակարգը 17 տարի ուղղակի պարալիզացված է եղել այս գործով եւ որեւէ հարց դուք չեք լուծել։ Այդ որոշումը դրա մասին է։ Մենք ուզում ենք իմանալ՝ դուք ի՞նչ … Read more

«Մարտի 1»-ի գործը չի մտել փակուղի․Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

«Մարտի 1»-ի գործը մտել է փակուղի՞՝ հարցն այսօր խորհրդարանում կազմակերպված քննարկման ժամանակ տրվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին, քանի որ նաեւ քննարկումից էր այդպիսի տպավորություն ստացել քաղաքացին։ «Մարտի 1»-ի գործը չի մտել փակուղի։ Ես այս ամբիոնից խոստանում եմ, որ օրենքով սահմանված բոլոր միջոցները կիրառվելու են, որպեսզի մենք անջատված մասով նաեւ ունենանք ամբողջական բացահայտում»,- պատասխանեց Արթուր … Read more

«Մարտի 1»-ին դիպուկահարներ եղե՞լ են, թե՞ ոչ, հայազգի՞ էին, թե՞ այլազգի

«Նախաքննությամբ ունենք նմանատիպ տվյալներ։ Ունենք տվյալներ նաեւ առանց տարբերանշանների համապատասխան անձանց մասնակցության մասով այդ գործողություններին։ Կոնկրետացում չեմ կարող մանրամասնել՝ նախաքննության շահերից ելնելով։ Միայն կարող են վստահեցնել, որ բազմակողմանի քննություն ենք իրականացնում՝ բոլորի ինքնությունը պարզելու համար»,-խորհրդարանում «Մարտի 1»-ի գործի մասին՝ ՄԻԵԴ վճռից հետո թեմայով քննարկման ժամանակ ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանը։ Հիշեցնենք, քննարկմանը ընդդիմադիրները չեն … Read more

Սարգիս Քլոյան. «4 ոստիկան են, երեք զոհված․ Չորսին էլ տարեք դատարան, թող պարզվի՝ ով ում է սպանել»

«Չերյոմուխա 7»-ից կրակելու հրաման տվողները հայտնի՞ են՝ հարցը խորհրդարանում ՔՊ-ական պատգամավոր Անուշ Քլոյանը՝ 2008 թվականի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի քույրը, տվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին Արթուր Նահապետյանին։ Վերջինս հարցն անպատասխան թողեց։ Հրաման տվողների մասին ոչինչ չասաց, կրկնեց իր ելույթի դրվագը, որտեղ մանրամասնում էր՝ այս պահին կրակված փամփուշտը համապատասխան զենքի հետ նույնականացնելու խնդիր կա։ Տեղում այդպիսի … Read more

«Մարտի 1»-ի գործով «Չերյոմուխա 7»-ից կրակոցները դարձյալ հնարավոր չի եղել նույնականացնել․ Արթուր Նահապետյան

«ՀՀ տարածքում գործող փորձագիտական հիմնարկների փորձաքննություններով, ինչպես նաեւ ՀՀ սահմաններից դուրս կատարված փորձաքննության արդյունքներով պարզվել է, որ Գոռ Քլոյանի, Արմեն Ֆարմանյանի եւ Տիգրան Խաչատրյանի մարմիններից հանված «Չերյոմուխա 7» գազային նռնակի բեկորների կրակման հետքերը պիտանի չեն կոնկրետ զենքի նույնականացման համար։ Այդ պատճառով չի պարզվել, թե կոնկրետ ո՞ր զենքի կիրառումից են մահացել նշված անձինք»,- խորհրդարանում «Մարտի 1»-ի գործի … Read more

Մարտի 1-ի անջատված մասով գործը շուտով կգնա դատարան․ Աննա Վարդապետյան

 Գլխավոր դատախազն ԱԺ–ում անդրադարձել է «Մարտի 1»-ի գործով 2022 թվականից մինչ օրս Դատախազության կողմից մեղադրանքի, պետական շահերի պաշտպանության շրջանակներում կատարված գործողություններին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր մասնակցել է Ազգային ժողովում հրավիրված՝ ««Մարտի 1-ի գործի» քննությունը նախորդող ժամանակահատվածում, «Մարտի 1-ի գործի» վերաիմաստավորումը «Ֆարմանյանը և այլք ընդդեմ Հայաստանի» գործով կայացված վճռի լույսի ներքո» թեմայով հանրային … Read more