Սարգիս Քլոյան. «4 ոստիկան են, երեք զոհված․ Չորսին էլ տարեք դատարան, թող պարզվի՝ ով ում է սպանել»

«Չերյոմուխա 7»-ից կրակելու հրաման տվողները հայտնի՞ են՝ հարցը խորհրդարանում ՔՊ-ական պատգամավոր Անուշ Քլոյանը՝ 2008 թվականի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի քույրը, տվեց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին Արթուր Նահապետյանին։ Վերջինս հարցն անպատասխան թողեց։ Հրաման տվողների մասին ոչինչ չասաց, կրկնեց իր ելույթի դրվագը, որտեղ մանրամասնում էր՝ այս պահին կրակված փամփուշտը համապատասխան զենքի հետ նույնականացնելու խնդիր կա։ Տեղում այդպիսի հնարավորություններ չկան, միջազգային փորձագիտական հիմնարկների հետ են աշխատում։

Մանրամասները՝ տեսանյութում

Թեման շարունակեց Քլոյանների հայրը՝ Սարգիս Քլոյանը։ Դիմելով Արթուր Նահապետյանին՝ ասաց՝ 4 ոստիկան են, երեք զոհված․ «Չորսին էլ տարեք դատարան, թող պարզվի՝ ով ում է սպանել»։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հայտնի 0038 գաղտնի հրամանի մանրամասների մասին հարց տվեց «Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը։ «Գաղտնի հրամանի կազմման, դրան առնչություն ունեցող անձանց մասով իրականացվել եւ իրականացվում է բազմակողմանի քննություն։ Ինչ վերաբերվում է մեղավոր անձանց, ապա քրեական վարույթով առաջ են քաշվել բազմաթիվ վարկածներ եւ բավարար ապացույցների պարագայում համապատասխան պաշտոնատար անձինք ներգրավվում են որպես մեղադրյալ»,- եղավ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պատասխանը։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Մեկ այլ հարցի ի պատասխան էլ Արթուր Նահապետյանն ասաց, որ վարույթի շրջանակներում կատարվել, այս պահին էլ կատարվում են բազմատեսակ ապացուցողական գործողություններ, էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ են պարզվել։

Մանրամասները՝ տեսանյութում

 

Հիշեցնենք, խորհրդարանում հանրային քննարկում է ընթանում «Մարտի 1»-ի գործի մասին՝ ՄԻԵԴ վճռից հետո։ Քննարկմանը ընդդիմադիրները չեն մասնակցում։

Հիշեցնենք նաեւ, «Ֆարմանյանը եւ մյուսներն ընդդեմ Հայաստանի»՝ 2008 թվականի մարտի 1-ի, գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել է՝ ՀՀ-ն խախտել է մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի երկրորդ հոդվածով ամրագրված կյանքի իրավունքը՝ մարտի 1-ի ոստիկանական գործողությունների ժամանակ մահացած Ա. Ֆարմանյանի, Տ. Խաչատրյանի, Գ. Քլոյանի, Հ. Հովհաննիսյանի, Դ. Պետրոսյանի, Գ. Գեւորգյանի եւ Տ. Աբգարյանի դեպքերում։

Այսինքն, սպանությունները բացահայտված չեն, ինչը նշանակում է, որ այդ ուղղությամբ ՀՀ իշխանությունը պատշաճ աշխատանք չի կատարել։ Ըստ ՄԻԵԴ-ի վճռի, այս մահերը տեղի են ունեցել պետության կողմից անհամաչափ ուժի կիրառման արդյունքում։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment