Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումն առնչություն չունի Ամուլսարի հետ․ Լիդիան Արմենիա

Լիդիան Արմենիան տեղեկացնում է, որ Ամուլսարում ընթացող շինարարական աշխատանքները որևէ առնչություն չունեն նախորդ շաբաթ Կեչուտում արձանագրված ջրային աղբյուրի աղտոտման հետ։ Այս հանգամանքը նաև հաստատել է ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը նոյեմբերի 17-ի հաղորդագրությամբ։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 10-ին համացանցում տարածվել էր տեսանյութ, որում պնդում էր կատարվում, որ Կեչուտում ջրային աղբյուրի աղտոտումն առաջացել է Ամուլսարում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով, թեև տվյալ աղբյուրը գտնվում էր Ամուլսարի լեռնահատկացման տարածքից դուրս։ Նույն օրը Լիդիան Արմենիայի բնապահպանական թիմի և Ջերմուկի համայնքապետարանի ներկայացուցիչներն այցելել էին նշված տարածք։ Տեղում իրականացված զննության արդյունքում նախնական հաստատվել էր, որ տվյալ միջադեպի և Ամուլսարի միջև կապ չկա։

Հաշվի առնելով, որ ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը զուգահեռ վարույթ էր նախաձեռնել` այս ընթացքում Ընկերությունը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից` սպասելով տեսչական մարմնի վերջնական եզրակացությանն աղտոտման իրական պատճառների վերաբերյալ։

Հարկ ենք համարում նաև նշել, որ Ամուլսարի շինարարական աշխատանքներում «Ստրոյմոնտաժ» անվանումով ընկերություն ներգրավված չէ։

Լիդիան Արմենիա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment