
Մակրոնը հիշեցրել է Թրամփի չիրականացված խոստումը՝ Ուկրաինայում պատերազմը 24 ժամվա ընթացքում դադարեցնելու մասին:
«Ես նշում եմ, որ այլ ժողովրդավարություններում, նույնիսկ ամենաաննշաններում, որտեղ որոշ թեկնածուներ ասում էին, որ ամեն ինչ կավարտվի 24 ժամվա ընթացքում, և որ գուցե այլևս չարժե աջակցել Ուկրաինային, իրականության հետ բախումը կարող է փոխել իրավիճակը», – ասել է Ֆրանսիայի նախագահը Զելենսկիի հետ մամուլի ասուլիսում։