Քաղաքական քինախնդրության պատճառով ընկանք պարտքի տակ. Դավիթ Ղազինյան

«Իշխանությունների գործելաոճը ենթադրում է, որ վախենում են պարոն Կարապետյանից այն առումով, որ դրսում լինելով՝ ինչպիսի համախմբում կարող է ապահովել: Դա է պատճառը, որ իրենց այս պահին ձեռք է տալիս, որ ազատության մեջ չլինի»,- Հակակոռուպցիոն դատարանի շենքի բակում լրագրողներին ասաց ՀԷՑ նախկին գործադիր տնօրեն Դավիթ Ղազինյանը:

Հիշեցնենք, որ դատարանն այսօր հրապարակեց «Մեր ձեւով» շարժման առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանքը եւս 2 ամսով երկարաձգելու վերաբերյալ որոշում:

Անդրադառնալով «Տաշիր կապիտալին» ՀԷՑ-ի լիցենզիայից զրկելու Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկվա որոշմանը՝ պարոն Ղազինյանը հարցրեց՝ բա ի՞նչ եղավ ՀԷՑ-ի ազգայնացումը, ինչի մասին Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, եթե հիմա էլ ասում են, որ գերակա շահի իրավունքով կարող են վերցնել սեփականության իրավունքը. «Մեր հայրենակիցները պետք է հասկանան՝ դա հերթական սուտն էր: Գերակա շահի օրենքը ենթադրում է միջազգային անկախ գնահատող գումարած 15 տոկոս այդ արժեքից, որը վճարվելու է սեփականատիրոջը: Բոլորը հասկացան, որ ՀԷՑ-ում ճգնաժամ չկար, այ հիմա է սկսվել ճգնաժամ անփորձ, ապիկար կառավարման արդյունքում: Մի քանի հարյուր դոլար հայ ժողովուրդը վճարելու է ընկերության եղած վարկերի, մի քանի հարյուր դոլար էլ վճարելու են սեփականատիրոջը: Քաղաքական քինախնդրության պատճառով ընկանք պարտքի տակ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment