Եվ այս ամենը հրամցվում է, որպես աննախադեպ աշխատանք, փայլուն կառավարում և մեծ նվաճում

ԵՊԲՀ հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Քրիստինա Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Երեկ երեկոյան Տիգրան Մեծ պողոտայի ծառերն այս վիճակում էին՝ արմատները կտրած, բետոնապատած, բնաբաժակը խիստ նեղացված և «աչք շոյող» ստվարաթղթով փաթաթված։ Ծառը սնուցող արմատները 30-40 սմ խորության վրա են, պատռելով դրանք՝ դատապարտում եք բույսը։

Չգիտեմ, ով է մեղավոր, այս քաղշին նորմից դուրս գործն անողը, թե կոպտագույն խախտումներով արվածն ընդունողը։ Լավ դուք աչք չունե՞ք, դպրոց չեք գնացել, էս ինչ եք անում։

Արմատը կտրած ծառը մի օր չորանում կամ շուռ է գալիս, բայց դա արդեն ուրիշ իշխանության օրոք կլինի և այս ամենն անողը ոչ մի կապ չի ունենա, մեղավոր կլինեն հասուն ծառերը, որ փոխարինել էր պետք։ Եվ այս ամենը հրամցվում է, որպես աննախադեպ աշխատանք, փայլուն կառավարում և մեծ նվաճում։

Գրածս բացարձակ ընդդիմադիր իշխանական դաշտում չէ, սա ոլորտիս ողբերգական վիճակի հերթական ապացույցն է։

Ում հետաքրքիր է գիտահենը, կարդացեք միջազգային չափորոշիչը։
2021թ. ծառերը շինհրապարակում պաշտպանելու մասով հատուկ ավագանու N 337-Ն որոշումը պատրաստեցինք, որ բացառվեին նման դեպքերը։ Ոչ մի օգուտ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment