Նիկոլն այնքան էլ ոգևորված չէ Վաղարշապատի արդյունքներից․ «Իառվունք» • Tribune.am

«Իրավունք» թերթը գրում է. «Չնայած ընդհանուր ոգեւորությանը եւ Նիկոլի մեծ-մեծ գրառումներին, բայց նա, ինչպես վստահեցնում է ՔՊ-ից տեղյակ աղբյուրը, այնքան էլ ոգեւորված չէ Վաղարշապատի ընտրությունների արդյունքներից: Ճիշտ է, իշխանությունը վերցրին, բայց թվաբանությունը նրան հույսեր չի ներշնչում: Այսինքն, մոտ 70 հազարի կարգի գրանցված ընտրողներից, նա ստացել է ընդամենը 15 հազարի կարգի ձայն՝ 20 տոկոսից մի փոքր ավելի: Լավ, ենթադրենք գրանցված ընտրողների թիվն ուռճացված է, ռեալ կա մի 50 հազար, էլի 15 հազարը որակ չէ: «Հաշվի առնելով նաեւ, որ ստիպված էին կիրառել եղած ողջ ռեսուրսը, անգամ այլ մարզերից էին ՔՊ-ականներին բերել օգնության: Բայց չէ՞ որ ԱԺ-ի ընտրություններում այդ ռեսուրսը պետք է ողջ երկրով մեկ բաժանել»: 

Leave a Comment