Վաշինգտոնը և Թուրքիան ունեն նմանատիպ շահեր Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում․ փորձագետ

Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերություններում լարվածությունը նպաստել է ադրբեջանա-ամերիկյան հարաբերությունների բարելավմանը․ հայտարարել է Ատլանտյան խորհրդի Եվրասիայի բաժնի գլխավոր տնօրեն Ջոն Է. Հերբստը Ադրբեջան-ԱՄՆ առաջին վերլուծական կենտրոնների ֆորումում։

«AZAL ինքնաթիռի կործանումը և այդ փաստի ժխտումը, Ռուսաստանում ադրբեջանցի գործարարների նկատմամբ բացասական վերաբերմունքը և մի շարք այլ նմանատիպ գործոններ Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հետագա մերձեցման հիմք են դարձել»,- նշել է Հերբստը։

Նրա խոսքով՝ «Թրամփի երթուղին» ԱՄՆ-ին դրդում է ավելի մեծ ուշադրություն դարձնել Հարավային Կովկասին։ Հերբստի կարծիքով՝ Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններն այստեղ մեծ նշանակություն ունեն։

Խոսելով ԱՄՆ-ի և Թուրքիայի համագործակցության մասին՝ ամերիկացի փորձագետը նշել է, որ Թուրքիայի նախագահը դժվար գործընկեր է։ Այնուամենայնիվ, Վաշինգտոնը և Թուրքիան ունեն նմանատիպ շահեր Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում։

Leave a Comment