Քաղաքացին աշխատանքի ընդունվելու համար գործատուին տրամադրել է կեղծ դիպլոմ

Ս․թ․ նոյեմբերի 17-ին Երևանի քրեական դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազությունում քրեական գործ է հարուցվել կեղծ դիպլոմով աշխատանքի ընդունվելու դեպքի առթիվ։ Գործը նույն օրը մակագրվել է դատավոր Տաթևիկ Մուրադյանին։

Մեղադրական եզրակացության համառոտ բովանդակություն 

Ս․Խ․Ն․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա դեռևս չպարզված անձից, չպարզված հանգամանքներում և ժամանակահատվածում ձեռք է բերել ՌԴ Ստավրոպոլի պոլիտեխնիկական ինստիտուտի կողմից 1990 թվականի հուլիսի 5-ին շնորհված, իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող, իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 201635 դիպլոմը, որը 2023 թվականի ապրիլի 19-ին օգտագործել է «Դ և Ս ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ում աշխատանքի ընդունվելու վերաբերյալ դիմումին կցելու եղանակով, ինչի հիման վրա վերջինս աշխատանքի է անցել «Դ և Ս ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ում: Բացի այդ, Ս․ Խ․ Ն․-ը ՌԴ Ստավրոպոլի պոլիտեխնիկական ինստիտուտի կողմից 1990 թվականի հուլիսի 5-ին շնորհված, իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող, իրավունք վերապահող կեղծ փաստաթուղթ հանդիսացող թիվ 201635 դիպլոմն օգտագործել է 2022 թվականի նոյեմբերիի 23-ին «ՍՈԼԱՐ ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ում աշխատանքի ընդունվելու վերաբերյալ դիմումին կցելու եղանակով, ինչի հիման վրա վերջինս աշխատանքի է անցել «ՍՈԼԱՐ ԷՅ ԷՄ» ՍՊԸ-ում:

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։






Կարդացեք նաև՝

Leave a Comment