Հազարից ավելի համախոհներ ունեցանք, և դա պարտավորեցնում է շարունակել պայքարը. Խաչիկ Մանուկյան

Բանաստեղծ, «Հայրենիք» կուսակցությունից Վաղարշապատի համայնքապետի թեկնածու առաջադրված Խաչիկ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը

Քարոզարշավի սկզբում ասել էի՝ թեկուզ մի մարդ հավատա և միանա մեզ, ուրեմն մեր պայքարն իզուր չի անցնի։

Պարզվեց՝ հազարից ավելի համախոհներ ունեցանք, և դա պարտավորեցնում է շարունակել պայքարը՝ հանուն արժանապատվության, հանուն հային հայ պահող արժեքների և հանուն ճշմարիտ խաղաղության։

Շնորհակալ եմ՝ ինձ վստահողներին, շնորհակալ եմ նաև նրանց, ովքեր իմ հանդեպ իրենց թերահավատությամբ ստիպեցին վերանայել քաղաքական դաշտում իմ մոտեցումները և միասնական հաղթանակներ ունենալ՝ ի փառս Հայոց։

Այսուհետ ավելի շատ սեր ու նվիրում պիտի փոխանցեմ ձեզ և առավել ամուր կանգնեմ ձեր կողքին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment