🎥 Նոայի դարպասապահի երկու սեյվերը 11-մետրանոցից Կոնգոյին դուրս բերեցին ԱԱ-2026-ի միջմայրցամաքային փլեյ-օֆֆ

Աշխարհի 2026 թվականի առաջնության Աֆրիկայի գոտու որակավորման մրցաշարի անցումային փլեյ-օֆֆի եզրափակիչում Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության հավաքականը հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարով հաղթեց Նիգերիային (1:1, 3:4)։

Հայաստանի գործող չեմպիոն և գավաթակիր «Նոայի» դարպասապահ Թիմոթի Ֆայուլուն 120-րդ րոպեին մտավ խաղադաշտ և հետ մղեց երկու 11-մետրանոց հարված, իսկ մեկում նիգերիացիները վրիպեցին։

Միջմայրցամաքային փլեյ-օֆֆին կմասնակցեն Կոնգո ԴՀ-ն, Բոլիվիան, Նոր Կալեդոնիան, երկու թիմ՝ Հյուսիսային Ամերիկայից, և մեկ թիմ՝ Ասիայից (ԱՄԷ կամ Իրաք)։ Այդ փուլից միայն երկու թիմ են դուրս գալու աշխարհի առաջնություն։

Եթե Կոնգոն հաղթի նաև հաջորդ փուլում, Թիմոթի Ֆայուլուն կլինի Հայաստանի առաջնության առաջին գործող ֆուտբոլիստը, որը հանդես կգա աշխարհի առաջնությունում։

Leave a Comment