Ապօրինի կալանավորումները չեն սահմանափակվելու․ Տիգրան Աբրահամյանը տեսակցել է Դավիթ Համբարձումյանին

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեսակցեցի Դավիթ Համբարձումյանին․ Facebook-ի իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Ցավով պետք է արձանագրել, որ Դավիթով ապօրինի կալանավորումներն ու դատավճիռները չեն սահմանափակվել ու չեն սահմանափակվի այնքան ժամանակ, քանի փաշինյանական իշխանությունը պաշտոնավարում է:

Բռնությունն ու քաղաքական հետապնդումներն առօրյա գործելաոճ դարձրած ռեժիմն անընդհատ ամրապնդում է երկրում բռնապետության կառուցման իր ծրագիրը, ինչը նշանակում է, որ ապօրինությունների շղթան շարունակելու է:

Կարծում եմ, որ որևէ մեկն այլևս չի կասկածում, որ այս իշխանությունը կարմիր գծերը վաղուց է հատել և դրսևորվող ապօրինությունների պրոցեսը կանգ չի առնելու»,- նշում է պատգամավորը:

 

Leave a Comment