Հնդկաստանում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկությունը մոտենում է ավարտին: Չորրորդ տուրի դասական երկու պարտիայից հետո անցկացված թայ-բրեյքում Շանթ Սարգսյանը պարտվեց գերմանացի Ֆրեդերիկ Սվանին ու վերածվեց հանդիսականի:
Հայաստանից պայքարի մեջ մնացել է միայն փորձառու գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը, որը 2,5:1,5 ընդհանուր հաշվով առավելության հասավ ամերիկացի Ավոնդեր Լիանգի նկատմամբ: Գաբրիելը վաղը քառորդ եզրափակչում խաղալու է ուզբեկ Նոդիրբեկ Յակուբբոեւի հետ:
Հինգերորդ փուլում են նաեւ ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Լեւոն Արոնյանն ու Սամուել Սեւյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
