Իրավապահ մարմինների միջոցով իշխանությունները փակում են ընդդիմադիր զանգվածային լրատվության միջոցը․ Գոհար Մելոյան

«Մամուլի և տեղեկատվության ազատության նոր «բարձունքը» բաստիոնում»,-գրում է Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն ՀԿ ղեկավար, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը՝ անդրադառնալով AntiFake.am -ի խմբագրության խուզարկությանն ու տեխնիկայի առգրավմանը։

«AntiFake.am մեդիա հարթակի տեխնիկայի առգրավումը չունի որևէ քրեադատավարական իմաստ կամ նշանակություն։

Իշխանությունները, առգրավելով հարթակի ամբողջ տեխնիկան, դիտավորյալ կերպով կազմալուծում են ընդդիմադիր և պոպուլյար մեդիա հարթակի գործունեությունը։

Ակնհայտ է, որ առգրավված տեխնիկան որևէ առնչություն կամ ապացուցողական նշանակություն չունի խուլիգանության հանցակազմով քննվող գործի հետ։

«Իմնեմինիմի» հաղորդաշարը հրապարակվում է YouTube հարթակում և հասանելի է բոլորին, իսկ ենթադրյալ հանցագործության նյութերը առկա են հրապարակված տեսանյութերում։ 

Հետևաբար, տեխնիկան չունի որևէ դատավարական կշիռ և չի պարունակում ապացուցման ենթակա որևէ փաստական տվյալ։ Վարույթի քննության տեսանկյունից սա բացարձակ անիմաստ գործողություն է։

Ակնհայտ է, որ այս քայլի իրական նպատակը ընդդիմադիր ԶԼՄ-ի կազմալուծումն է և հանրության շրջանում լայն դիտումներ ունեցող ընդդիմադիր հաղորդաշարերի՝ օրինակ՝ «Ղազարյան ընդդեմ Ղազարյան» կամ Antifake զրույց՝ հաղորդումների փակումը։ 

Այսինքն, իրավապահ մարմինների միջոցով իշխանությունները փակում են ընդդիմադիր զանգվածային լրատվության միջոցը։ Սա աննախադեպ երևույթ է վերջին յոթ տարվա ընթացքում»,-գրել է նա։

Leave a Comment