ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի՝ «Իմնեմնիմիին» տված հարցազրույցից հետո իշխանության ներկայացուցիչների արձագանքից «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նաիրա Զոհրաբյանը հասկացել է, որ «Իմնեմնիմին» դառնում է քաղաքական կարեւոր գործոն:
«Մեկ րոպե անգամ չեմ կասկածել, որ ինչ-որ պահի նման բան են անելու, բայց մտածում էի՝ այս իշխանությունը դա կանի նախընտրական փուլում, բայց ինչպես ասում են կլիենտի նյարդերը տեղի տվեցին ու, բնականաբար, Ալեն Սիմոնյանին ասացին՝ բողոքի, որ իրեն սպառնացել են»,- ասաց Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ ինքը թեեւ չգիտի՝ կոնկրետ որ ձեւակերպումն է Ալեն Սիմոնյանն ընկալել սպառնալիք, բայց շատ սպառնալիքներ է լսել ՔՊ-ական պատգամավորների կողմից: Զոհրաբյանը հիշեցրեց՝ նրանցից մեկը, որը կին պատգամավորին խորհուրդ էր տալիս սեռավարակի թեստ հանձնել, Էդգար Ղազարյանին սպառնաց լեզուն կտրել, մեկ ուրիշը մեկ այլ ընդդիմադիր գործչի սպառնում էր գլուխը ջարդել. «Մենք չտեսանք, որ այդ ամենն ունենա իրավական հետեւանք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Լուսանկարը՝ արխիվային
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: