Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ընդունել է ծանրամարտի աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի հիմնադիր Նազիկ Ավդալյանին։
Նախարարը ներկայացրել է`
✅Քրեակատարողական ծառայության գործունեությունը,
✅Ազատազրկված անձանց զբաղվածությանն ու վերասոցիալացմանն ուղղված ծրագրերը,
Կողմերը քննարկել են`
✅ՔԿՀ-ներում առողջ ապրելակերպի խթանման, սպորտային նախաձեռնությունների ընդլայնման և դատապարտյալների ակտիվ կյանքի վերականգնման կարևորությունը։
Նազիկ Ավդալյանը ներկայացրել է`
✅Հիմնադրամի ընթացիկ ծրագրերը՝ ընդգծելով, որ դրանց շրջանակում նախատեսվում է համագործակցել նաև քրեակատարողական հիմնարկների հետ։
Անդրադարձ է կատարվել Արդարադատության նախարարության և «Նազիկ Ավդալյան» սպորտի զարգացման հիմնադրամի միջև համագործակցության հնարավորություններին։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հիմնադրամի կողմից գույք և մարզական պարագաներ նվիրաբերել «Սևան» քրեակատարողական հիմնարկին՝ նպաստելով այնտեղ սպորտային պայմանների բարելավմանը։
Նախարար Սրբուհի Գալյանը շնորհակալություն է հայտնել Նազիկ Ավդալյանին նախաձեռնության և համագործակցության պատրաստակամության համար՝ ընդգծելով նման ծրագրերի կարևորությունն ազատազրկված անձանց շրջանում։
ՀՀ արդարադատության նախարարություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
