«Մանչեսթեր Սիթին» երբեք չի լինի ավելի մեծ ակումբ, քան «Մանչեսթեր Յունայթեդն» է․ Կարագեր

«Լիվերպուլի» նախկին պաշտպան Ջեյմի Կարագերը նշել է, որ «Մանչեսթեր Սիթին» երբեք չի լինի ավելի մեծ ակումբ, քան «Մանչեսթեր Յունայթեդն» է:

«Մանչեսթեր Սիթին» երբեք չի լինի ավելի մեծ ակումբ, քան «Մանչեսթեր Յունայթեդն» է, իսկ «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» միջև խաղերը չեն կարող համարվել ավելի մեծ խաղեր, քան «Լիվերպուլի» և «Մանչեսթեր Յունայթեդի» միջև դիմակայություններն են:

«Լիվերպուլը» և «Մանչեսթեր Յունայթեդը» միշտ կմնան Անգլիայի 2 մեծագույն ակումբները: Այդպես եղել է պատմականորեն, և չեմ կարծում, թե ապագայում ինչ-որ բան կփոխվի»,- ասել է Կարագերը:

Leave a Comment