
Մենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին 10 միլիոն դոլար կհատկացնենք՝ ներքին բիզնես գործընթացները թվայնացնելու համար։ Այս մասին նոյեմբերի 12-ին Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։
Նա պարզաբանել է, որ բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է համապատասխան վարկը։ «Միջոցները կօգնեն բարելավել արտադրության կառավարման արդյունավետությունը», – նշել է Սարգսյանը։