Տիգրան Սարգսյանի ղեկավարած հիմնադրամը թվայնացնում է Տաջիկստանի հարկային համակարգը

ՀՀ նախկին վարչապետ, Եվրասիական զարգացման բանկի փոխնախագահ Տիգրան Սարգսյանի ղեկավարած Թվային նախաձեռնությունների հիմնադրամը սկսել է Տաջիկստանի Հարկային կոմիտեի հետ համագործակցություն՝ ոլորտը թվայնացնելու համար։ Այս մասին հայտնում է տաջիկական «Խովար» լրատվական գործակալությունը։ Տիգրան Սարգսյանի կարծիքով, ստորագրված հուշագիրը «նոր հնարավորություններ է բացում հարկային համակարգի արդյունավետության բարձրացման, առաջադեմ տեխնոլոգիաների ներդրման և Եվրասիական տարածաշրջանի երկրների միջև լավագույն փորձի փոխանակման … Read more

Եվրասիական զարգացման բանկը 10 մլն դոլար կհատկացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին

Մենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին 10 միլիոն դոլար կհատկացնենք՝ ներքին բիզնես գործընթացները թվայնացնելու համար։ Այս մասին նոյեմբերի 12-ին Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակոնֆերանսի ժամանակ հայտարարել է Եվրասիական զարգացման բանկի կառավարման խորհրդի փոխնախագահ Տիգրան Սարգսյանը։ Նա պարզաբանել է, որ բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է համապատասխան վարկը։ «Միջոցները կօգնեն բարելավել արտադրության կառավարման արդյունավետությունը», – նշել է Սարգսյանը։