Նոայի կիսապաշտպանը կրկին հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի հավաքական — Armsport.am

Հայաստանի չեմպիոն «Նոայի» կիսապաշտպան Գուստավո Սանգարեն նորից հրավիրվել է Բուրկինա Ֆասոյի ազգային հավաքական՝ մասնակցելու առաջիկա հավաքին և ընկերական հանդիպումներին։

29-ամյա ֆուտբոլիստը վերջին անգամ ազգային թիմի կազմում հանդես է եկել 2024 թ. հունիսի 6-ին, ինչից հետո հրավեր չէր ստացել։ Սանգարեն ընդհանուր առմամբ Բուրկինա Ֆասոյի հավաքականի կազմում անցկացրել է 38 հանդիպում, խփել 2 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում։

Բուրկինա Ֆասոյի հավաքականը նոյեմբերի 14-ին կանցկացնի ընկերական հանդիպում Նիգերի ազգային թիմի, իսկ նոյեմբերի 18-ին՝ Բենինի հավաքականի հետ։ Այս խաղերը մաս են կազմում թիմի նախապատրաստության ծրագրին՝ ընդառաջ Աֆրիկայի ազգերի 2025 թ. գավաթի (AFCON), որը կանցկացվի դեկտեմբերի 21-ից մինչև հունվարի 18-ը։ Խմբային փուլում Բուրկինա Ֆասոն ընդգրկված է E խմբում՝ Ալժիրի, Հասարակածային Գվինեայի և Սուդանի հավաքականների հետ։

Այս մրցաշրջանում Գուստավո Սանգարեն «Նոայի» կազմում արդեն անցկացրել է 17 հանդիպում, որոնց ընթացքում դարձել է 1 գոլ և կատարել 3 գոլային փոխանցում՝ դառնալով թիմի հիմնական խաղացողներից մեկը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Նոայի» դարպասապահ Տիմոթի Ֆայլուլուն հրավիրվել է Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքական։

Leave a Comment