Իհարկե, իշխանությունները ստում են. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար

Իհարկե, իշխանությունները ստում են. Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանը «Սպուտնիկ Արմենիա»–ի հետ զրույցում պատասխանում է Ռուբեն Ռուբինյանին

▪️Նայենք բաց աղբյուրները։ Օրինակ՝ հղում կանեմ հեղինակավոր Military Balance պարբերականին․ նախագահ Քոչարյանի իշխանության տարիներին մեր և Ադրբեջանի ռազմական բյուջեների տարբերությունը, այո, եղել է մոտ 3 անգամ, այլ ոչ թե 5, ինչպես նշում են դրանք։

▪️Ավելին, նախագահ Քոչարյանի օրոք մենք դաշնակիցներից զինատեսակները ձեռք էինք բերում կա՛մ շատ արտոնյալ գներով, կա՛մ պարզապես նվեր էինք ստանում, ինչը թույլ էր տալիս ամբողջությամբ պահել ռազմական բալանսն Ադրբեջանի հետ, ինչի ամենացայտուն արտահայտությունը տասնամյա լիարժեք և արժանապատիվ խաղաղությունն էր։

▪️Այ, իրենց օրոք, օրինակ՝ 2020 թվականին, ռազմական բյուջեների տարբերությունը արդեն 3,5 անգամ էր։ Իսկ մեր ունեցած այդ բյուջեն նրանք վատնում էին մարտական թռիչք չանող և միայն սելֆիների համար հարյուր միլիոնավոր դոլարներով գնած ինքնաթիռների, տասնյակ միլիոնավոր դոլարներով գնված ժանգոտ ու անիմաստ ՀՕՊ համակարգերի և «կլուբնիկ» շոուների վրա, ասաց Բագրատ Միկոյանը։

Ռուբինյանն այսօր մեղադրել էր Ռոբերտ Քոչարյանին, որ նրա կառավարման օրոք Հայաստան-Ադրբեջան ռազմական բյուջեի բալանսի հարաբերակցությունը եղել է 1-ը 5-ի։ Նրա խոսքով՝ պատճառն այն է, որ աճել է ոչ թե Հայաստանի ռազմական բյուջեն, այլ Քոչարյանի և Սարգսյանի ընտանեկան բյուջեները։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment