Ամաչում եմ իշխանական քարոզիչների փոխարեն, որոնք անասնակերի ներմուծումը ներկայացնում էին որպես Ադրբեջանի գերհումանիտար քայլ. Մարուքյան

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ, ՀՀ հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանի տելեգրամյան գրառումը

Եթե անկեղծ՝ չեմ զարմացել, որ ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ադրբեջանի տարածքով Հայաստան եկած ցորենն իրականում անասնակեր է։

Պարզապես ամաչում եմ իշխանական քարոզիչների փոխարեն, որոնք, ինչպես պարզվեց, անասնակերի ներմուծումը ներկայացնում էին որպես Ադրբեջանի կողմից արված գերհումանիտար քայլ՝ պարզած ձեռք, որը, իբր, պետք է կերակրեր մեր սովամահ ժողովրդին։

Ոմանք անգամ այդ երևույթը համեմատում էին 90-ականների շրջափակման տարիներին Թուրքիայից եկած հացահատիկի հետ, որով իսկապես կենսական խնդիր էր լուծվում։

Հիմա գոնե տարբերությունը զգում եք, չէ՞։

Հնարավոր բոլոր միակողմանի զիջումների գնացին, իսկ դրա դիմաց Ադրբեջանը թույլ տվեց, որ իր տարածքով Հայաստան անասնակեր գա… Սրանից ավելի մեծ անհեթեթություն դժվար է պատկերացնել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment