«Երևան Սիթին» Toyota Hilux և նվերներ չի խաղարկում․ սոցցանցերում դարձյալ կեղծ գրառումներ են տարածվում

Անի Գրիգորյան, #CivilNetCheck Սոցցանցերում կրկին ակտիվորեն տարածվում են կեղծ գրառումներ «Երևան Սիթի» սուպերմարկետների անունից՝ հայտարարությամբ, թե ընկերությունը խաղարկում է Toyota Hilux ավտոմեքենա, լվացքի մեքենա և Սուրբ Ծնունդի նվերների տուփեր։ «Դեռ ոչ ոք չի գուշակել նկարում պատկերված թիվը։ Այսօր մենք Toyota Hilux կուղարկենք նրան, ով ճիշտ գուշակի այն»,- նշված է հոկտեմբերի 30-ին հրապարակված գրառման մեջ։ Նոյեմբերի 3-ին էջը հրապարակել է լվացքի մեքենայի խաղարկության, իսկ նոյեմբերի 9-ին՝ Սուրբ Ծնունդի առթիվ նվերների տուփեր ստանալու վերաբերյալ գրառումներ։ Թեև «Երևան Սիթի»-ն պարբերաբար իրականացնում է խաղարկություններ, սակայն այս առաջարկները կապ չունեն ընկերության հետ։ Հայտնի ընկերության անունն օգտագործվում է վստահություն ներշնչելու և օգտատերերին խաբելու նպատակով։ Ինչպես է […]

Leave a Comment