Ռուսաստանի օդատիեզերական ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության գլխավոր ռադիոէլեկտրոնային հետախուզության կենտրոնին, որը տեղակայված է Կիևի մարզի Բրովարի քաղաքում։ Հարվածներ են եղել նաև Խմելնիցկիի մարզի Ստարոկոստյանտինովի օդանավակայանի ուղղությամբ, որտեղ տեղակայված են F-16 կործանիչները․ գրում է РИА Новости-ն։
Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը (ԱԴԾ) հայտնել է, որ ռուսական ուժերն այս գործողությունն իրականացրել են «ի պատասխան ուկրաինական հետախուզության կողմից ռուսական ՄիԳ-31 կործանիչի առևանգման հետ կապված սադրանքի»։ Թիրախների վրա հարվածները հասցվել են «Կինժալ» հիպերձայնային հրթիռների միջոցով։
Ըստ ԱԴԾ-ի՝ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը փորձել է հավաքագրել ռուս օդաչուների՝ խոստանալով նրանց 3 միլիոն դոլար:
Ռուսաստանի ՊՆ հայտարարության մեջ նշվել է, որ նոյեմբերի 10-ի գիշերը ռուսական ուժերը խմբակային հարձակում են իրականացրել Ուկրաինայում գտնվող ռազմական օբյեկտների վրա։