Սարկոզին ազատ կարձակվի և կլինի դատական հսկողության տակ

Փարիզի Վերաքննիչ դատարանը բավարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի փաստաբանների միջնորդությունը՝ նրան բանտից ազատելու և դատական հսկողության տակ տեղափոխելու մասին: Այս մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով դատարանի որոշումը։

Դատական ​​​​վերահսկողության պայմանների համաձայն՝ նրան արգելվում է լքել Ֆրանսիայի տարածքը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Փարիզի դատարանը 70-ամյա Սարկոզիին դատապարտել էր հինգ տարվա ազատազրկման։

Leave a Comment