Սարկոզին ազատ կարձակվի և կլինի դատական հսկողության տակ

Փարիզի Վերաքննիչ դատարանը բավարարել է Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի փաստաբանների միջնորդությունը՝ նրան բանտից ազատելու և դատական հսկողության տակ տեղափոխելու մասին: Այս մասին հայտնել Է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով դատարանի որոշումը։ Դատական ​​​​վերահսկողության պայմանների համաձայն՝ նրան արգելվում է լքել Ֆրանսիայի տարածքը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Փարիզի դատարանը 70-ամյա Սարկոզիին դատապարտել էր հինգ տարվա ազատազրկման։

Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման

Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզին գտնվում է Փարիզի Սանտե բանտում՝ կապված 2007 թվականի ընտրարշավի լիբիական ֆինանսավորման հետ, ТАСС-ի փոխանցմամբ գրում են ֆրանսիական հեռուստաալիքները Նա դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման, գրում են հեռուստաալիքները։ Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կողմնակիցները հավաքվել են Փարիզի 16-րդ շրջանի Սուրս փողոցում գտնվող նրա տան մոտ՝ աջակցելու նախկին ղեկավարին մինչև նրա բանտարկությունը: Ակցիային … Read more