Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը վստահություն է հայտնել, որ քանի դեռ ինքը և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իշխանության են, Բուդապեշտը չի բախվի Ռուսաստանից նավթի և գազի մատակարարումների համար ԱՄՆ պատժամիջոցներին։ Նա այս մասին գրել է նոյեմբերի 10-ին Facebook-ում։
«Նախագահ Թրամփը և ես միմյանց ձեռք սեղմեցինք՝ նշելու համար, որ Հունգարիան անորոշ ժամանակով կազատվի ԱՄՆ նավթային պատժամիջոցներից։ Քանի դեռ նա նախագահ է, իսկ ես՝ վարչապետ, պատժամիջոցներ չեն լինի»,- գրել է Օրբանը։
Նա նշել է, որ ռուսական էներգակիրների նկատմամբ ԱՄՆ պատժամիջոցների կիրառումը կհանգեցնի կոմունալ ծառայությունների ծախսերի եռապատիկ աճի և վառելիքի գների բարձրացման։ Հունգարիայի առաջնորդը հայտարարել է, որ «այս աղետը» կանխվել է Թրամփի հետ հանդիպման շնորհիվ։