Լսում եմ նախագահների հարցազրույցները, համեմատում գործող վարչապետի ելույթների հետ և ողբում, թե ինչ մակարդակի իշխանություն ենք ունեցել և հիմա ի՜նչ անդունդում ենք հայտնվել…

Ս. Սարգսյանն ու Ռ. Քոչարյանը իմ «հերոսները» չեն եղել և ես պրետենզիաներ եմ ունեցել նրանց նկատմամբ ու կոնֆլիկտներ` նրանց ժամանակի իշխանության հետ…բայց վերջին օրերին լսում եմ նախագահների հարցազրույցները, համեմատում գործող վարչապետի ելույթների հետ և ողբում, թե ինչ մակարդակի իշխանություն ենք ունեցել և հիմա ի՜նչ անդունդում ենք հայտնվել…

Պարզ է, որ էս մարդիկ սխալներ և շատ մեղքեր ունեն, բայց պետական գործիչներ են` բառի լայն իմաստով: Ծանրակշիռ, գրագետ, վերլուծելու ունակ, ադեկվատ: Ի տարբերություն մարդամեկի, խոսելիս ամեն բառը զգուշությամբ ընտրում են, կոռեկտ են անգամ ազգակործանի մասին խոսելիս…որովհետև պատասխանատվություն են զգում լսարանի առաջ, հասկանում են, որ պետություն են ներկայացնում, որ տգեղ բառամթերքն ու հիստերիան պլեբսին է բնորոշ, ոչ երկիրը կառավարող բարձրաստիճան պաշտոնյային.. Նրանց խոսքը համեմատում եմ ամեն դիսկուրս քուչի բազարի վերածող, իրենց սխալներից անգամ դասեր չքաղող, մեծամիտ ու լափառոշ, հայհոյախոս ու տգետ ՔՊ-ականների և նրանց առաջնորդի հետ ու սիրտս ցավից կծկվում է…խեղճ իմ երկիր.. Արմինե Օհանյան

Leave a Comment