«Ինչ որոշում էլ կայացնի՝ կհարգեմ, հասկանում եմ իրեն». Եղիշե Մելիքյանը՝ Հենրիխ Մխիթարյանի հավաքական վերադառնալու մասին

Ես՝ որպես գլխավոր մարզիչ, նաև ողջ ազգը, շատ կցանկանայի Հենրիխ Մխիթարյանին տեսնել հավաքականում: Այս մասին ասուլիսի ընթացքում ասել է  Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը։

Նա նշել է, որ ինքն ասել է՝ ոչ թե նրան կբերի հավաքական, այլ կփորձի հետը խոսել:

«Խոսել եմ, բայց առայժմ չենք հանդիպել: Կհանդիպենք, կխոսեմ։ Բայց ամեն դեպքում իր որոշումն ինչպիսին էլ լինի, ես իրեն հասկանում եմ, իր որոշումը կհարգեմ՝ գալուց էլ, չգալուց էլ»,- ասել է նա:

Leave a Comment