Ավստրալիայի էներգետիկայի նախարար Քրիս Բոուենը հայտարարել է, որ Ավստրալիան վայելում է միջազգային լայն աջակցություն՝ 2031 թվականի կլիմայի համաժողովը (COP31) Ադելաիդայում անցկացնելու հայտի շուրջ։ Երկիրը շարունակում է փորձերը՝ ստանալու համաժողովը կազմակերպելու իրավունքը։
Այժմ Ավստրալիան պետք է համաձայնություն ձեռք բերի Թուրքիայի հետ, քանի որ ՄԱԿ-ի կանոններով անհրաժեշտ է մյուս թեկնածու երկրի համաձայնությունը։ Բոուենը նշել է, որ բանակցությունները Թուրքիայի կառավարության հետ շարունակվում են։
Ավելի վաղ Թուրքիան պաշտոնապես հայտարարել էր ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովը (COP31) անցկացնելու պատրաստակամության մասին։ Այդ մասին Բրազիլիայի Բելեն քաղաքում կայացած COP30 գագաթնաժողովում հայտնել էր Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը։
