«Քննիչը ինքնագլուխ որոշել է, որ ինքը կարող է իրեն լիազորի քրեական գործ հարուցել եւ քննել»․ Բաղմանյանի պաշտպանը միջնորդում է կարճել գործը

Հակակոռուպցիոն քրեական դատարանում, դատավոր Վարդգես Սարգսյանի նախագահությամբ, տեղի ունեցավ գեներալ Հայկազ Բաղմանյանի գործի նախնական դատական լսումը։

Iravaban.net-ի փոխանցմամբ, դատական նիստին ներկա էին  Հայաստանի Հանրապետության գլխավոր  դատախազության միջդատական վարչության գիտական ուսուցողության վարչության գործող դատախազ Մանե Սաֆարյանը,Հայկազ Բաղմանյանը, նրա պաշտպան Սերգեյ Մարաբյանը, փաստաբան Անահիտ Առաքելյանը։ Դատական նիստի տեսանկարահանման միջնորդությունը չմերժվեց, դատավորը նշեց, որ մեղադրյալ Բաղմանյանը նախորդ դատական նիստում չի առակել տեսաձայնագրմանը։  Սակայն անմիջապես հետո պաշտպան մարաբյանը նշեց, որ մեղադրյալի դիքորոշումը փոխվել է և նրանք առարկում են տեսանկարահանմանը։Մեղադրյալ Հայկազ Բաղմանյանը դիրքորոշման փոփոխությունը հիմնավորեց, որ  նախորդ տեսանյութերի մեկնաբանություններում, շատ տհաճ արձագանք է ստանում, ավելի լավ է չնկարահանել։Դատական նիստը ձայնագրվել է։

Հանրային մեղադրողը ներկայացավ, ներկայացվեց անձը և մասնագիտական լիազորությունները հաստատող փաստաթղթերը։ Ապա ներկայացրեց այն ապացույցները, որոնք, ըստ նրա, աջակցում են մեղադրանքին և պետք է քննվեն դատարանում։ Պատասխանող կողմը, սակայն, միջնորդեց գործը կարճել, պնդելով, որ վարույթը սկսել են օրենքի խախտմամբ։ Որպես հիմնավորում նշվում են ապացույցների ձեռքբերման ընթացակարգի խախտումները։ Պաշտպան Սերգեյ Մարաբյանի խոսքով, եթե քննիչը նոր հանցագործություն է բացահայտում, օրենքը պահանջում է, որ նա հաղորդում ներկայացնի իր վերադասին։ Վերադասը, ընդ որում, պետք է որոշի՝ նոր գործ հարուցելու և քննություն սկսելու հարցը։ Սակայն այս դեպքում քննիչը դա արել է առանց վերադասի հանձնարարության և առանց անհրաժեշտ ընթացակարգերի։ Փաստաբանը նշում է, որ ամբողջ գործը կառուցված է այս խախտված ընթացակարգի վրա, ինչը, ըստ նրա, կարող է հանգեցնել քրեական գործի կարճման։

Մարբյանն ասաց նաև, որ երկրորդ էական խախտումը վերաբերում է բանկային գաղտնիքների հավաքագրմանը։ Ըստ նրա, օրենքը պահանջում է, որ բանկային գաղտնիքը կարող է ստացվել միայն դատարանի որոշմամբ։ Դրա համար օպերատիվ մարմինները պետք է դիմեն դատարան՝ ստանալով թույլտվություն։ Եթե դա չեն արել և բանկային տվյալները տրամադրվել են քննիչներին առանց դատարանի թույլտվության, ապա դա ևս օրենքի խախտում է։

Փաստաբանը ներկայացրեց միջնորդություն՝ հիմնավորելով, որ վարույթը սկսվել է ապօրինի, և դրա հիմքում դրված է այն փաստաթուղթը, որն ըստ օրենքի միայն դատարանի որոշմամբ կարելի էր ստանալ։

Հանրային մեղադրողը միջնորդեց հետաձգել նիստը՝ ծանոթանալու պաշտպանական կողմի գրավոր միջնորդությանը։ Դատարանը որոշեց նիստը հետաձգել՝ հաջորդ նիստը նշանակելով նոյեմբերի 17-ին, ժամը 10:00-ին։

Դատական նիստի մանրամասները տեսանյութում։

Leave a Comment