Սպանության փորձ կատարելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է վարչություն. նա կալանավորվել է

Iravaban.netՆԳՆ-ից տեղեկանում է, որ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի և Սյունիքի մարզային վարչության ծառայողների համատեղ միջոցառման և բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 4-ին վարչություն է ներկայացել Սյունիքի մարզի Տաթև գյուղի բնակիչ 38-ամյա տղամարդը:

Սեպտեմբերի 8-ից նա հետախուզվում էր մի խումբ անձանց կողմից սպանության փորձ կատարելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment