Փաստաթղթեր կեղծելու և խարդախության մեղադրանքով հետախուզվողին կալանավորել են

Iravaban.netտեղեկանում է, որ նոյեմբերի 5-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-ուղեկցող խումբը Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռով Հայաստան է տեղափոխել Երևանի Ռոստոմի փողոցի բնակիչ 51-ամյա տղամարդու:
Հունվարի 13-ից նա հետախուզվում էր փաստաթղթեր կեղծելու և խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը` կալանք։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Leave a Comment