Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում բռնկված հրդեհը մարվել է. ՆԳՆ

ՆԳՆ Փրկարար ծառայությունից տեղեկացնում են, որ Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում բռնկված հրդեհը մարվել է։

Ինչպես տեղեկացրել էինք, Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի սննդի կետերից մեկում հրդեհ է բռնկվել։ 

Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ և մեկ ավտոսանդուղք։

Հրդեհի բարդությունից ելնելով տեղում հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»․ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի  փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս տաս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, ԵՓՎ, ՓՈՒՎ հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժինների, Հոգեբանական աջակցության և Բժշկական ապահովման վարչության հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը և գազածխապաշտպան ծառայության ավտոմեքենան։

Հրդեհաշիջման աշխատանքներին օպերատիվորեն ներգրավվել են նաև ՆԳՆ Համայնքային ոստիկանության, Պարեկային ծառայության և ոստիկանության Գվարդիայի ծառայողներ։

Ըստ նախնական տվյալների՝ մեկ տուժած հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։

Հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել հրդեհի տարածումը շինության մյուս հատվածներ և հարակից տարածքում գտնվող բենզալցակայան։

Leave a Comment