Լուվրի կողոպուտի գործով կասկածյալ է ճանաչվել մոտոհնարքներով հայտնի յութուբյան աստղը․ Daily Mail

Լուվրի թանգարանի կողոպուտի գործով կասկածյալ է ճանաչվել բոդիբիլդեր և մոտոքրոսի լեգենդ Աբդուլայըգրում է Daily Mail-ը։ Նշվում է, որ 39-ամյա կասկածյալը հայտնի է դարձել 2000-ականներին՝ մոտոցիկլետային հնարքների մասին իր յութուբյան տեսանյութերի շնորհիվ։

Հաղորդվում է, որ Աբդուլայը, ինչպես իր հանցակիցներից մեկը, հարցաքննության ժամանակ խոստովանել է ամենը։ Կասկածյալները նշել են, որ չեն գիտակցել, թե ուր են ներխուժել։ Նրանցից մեկը կարծել է, թե շենքը փակ է և դատարկ։

Հիշեցնենք, որ չորս մարդ յոթ րոպեում Լուվրից գողացել էին Նապոլեոնի և կայսրուհի Եվգենիայի հավաքածուից թանկարժեք զարդեր՝ ընդհանուր 88 մլն եվրո արժողության։

Ֆրանսիական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ 2014 թվականին Լուվրի տեսահսկման համակարգն ունեցել է «LOUVRE» գաղտնաբառը։ Հայտնի չէ, թե արդյոք այն հետագայում փոխվել է, թե ոչ։

Leave a Comment