Արդարությունը պետք է այստեղ՝ այս աշխարհագրության մեջ պահանջենք. Փայլյան

-110 տարի ի վեր նախապաշարմունք ունեինք, որ Թուրքիան պետք է առերեսվի հայոց ցեղասպանության հետ, դրանից հետո կարող ենք հարաբերություն ունենալ: Բայց, դժբախտաբար, չշահեցինք դրանից: Իմ մեծ մայրիկը, հայրիկը մեռան առանց արդարության, ես չեմ ուզում մեռնել առանց արդարության:

Եթե ապագա չունես, եթե հարաբերություն չունես, եթե դուռը փակ է, ինչպե՞ս կարող ես երկխոսություն սկսել անցյալի վերաբերյալ։ Պետք է հիմա ապագա ունենալ՝ հարաբերություններ ունենալով։ Դուռը բաց մնալով՝ կարող ենք ապագա կառուցել։ Դրանից հետո ավելի դյուրին կլինի անցյալի շուրջ խոսելը,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Օրբելի ֆորումի» շրջանակներում Հայաստան եկած Թուրքիայի մեջլիսի պատգամավոր, հայազգի Կարո Փայլյանը:

Նրա խոսքով՝ աշխարհակարգը փոխվեց, լավ օրերին նույնիսկ արդարություն չկարողացանք գտնել, իսկ հիմա ուղղակի անկարելի է. «Պետք չէ արդարություն փնտրենք Վաշինգթոնում, Բեռլինում կամ Փարիզում: Արդարությունը պետք է այստեղ այս աշխարհագրության մեջ պահանջենք: Երկխոսությունով ամեն ինչ ավելի հեշտ կլինի: Թուրքիայի ժողովուրդը հիմա պատրաստ է ասել՝ տգեղ բաներ ապրեցինք 1915 –ին, բայց պատրաստ չէ դրա անունը դնել ցեղասպանություն: 110 տարի ի վեր բոլորս կորցրինք՝ հայերն էլ, թուրքերն էլ, ադրբեջանցիներն էլ: Եթե ապագան կառուցենք, անցյալի համար կարող ենք խոսել»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment