Լիանա Գյուրջյանը Հայաստանի հինգերորդ ոսկե մեդալը նվաճեց Եվրոպայի առաջնությունում

Մինչեւ 23 տարեկանների Հայաստանի հավաքականի անդամ Լիանո Գյուրջյանը Ալբանիայի Դուրրես քաղաքում ընթացող երիտասարդները եւ Մ23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հաշվարկին հինգերորդ ոսկե մեդալը բերեց երկամարտում՝ չհաշված առանձին վարժությունները:

Պոկում վարժությունում 102 կգ, հրումում՝ 130 կգ արդյունքով Լիանան չունեցավ իր հավասարը, իսկ երկամարտի 232 կիլոգրամի համար նրա կուրծքը զարդարեց նաեւ Եվրոպայի չեմպիոնական մեծ ոսկե մեդալը:

Այսօր բացի չեմպիոն դարձած Էմմա Պողոսյանից ու Լիանա Գյուրջյանից հանդես են եկել նաեւ Մ 23 առաջնության մասնակից, + 86 կգ քաշային Ալինա Սուքիասյանը, որը երկամարտի 217=99+118 կգ-ով ճանաչվել է 5-րդը եւ երիտասարդների պայքարի մասնակից Միշա Մելքոնյանը: Նա 110 կգ քաշայինների պայքարում 161+190=351 կգ ցուցանիշով զբաղեցրել է 7-րդ հորիզոնականը:

Իսկ մրցումային օրը քիչ ավելի ուշ եզրափակելու է  երիտասարդական հավաքականի անդամ, գերծանր քաշային Վարդգես Մարգարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment