Ադրբեջանի պղծարար ձեռքը հասավ նաև Մարտունիի Սուրբ Ներսես Մեծ եկեղեցուն

Ադրբեջանական թելեգրամյան որոշ ալիքներ լուսանկարներ են տարածել օկուպացված Արցախի Մարտունի քաղաքից․ ահազանգում է Monument watch-ը։

«Լուսանկարներից երևում է, որ քաղաքի կենտրոնում գտնվող սուրբ Ներսես Մեծ եկեղեցին վերջին երկու տարիներին կրել է վնասներ՝ ջարդված են պատուհանները, կան կրակահերթի հետքեր:

Եկեղեցին և նրա շրջակայքը ադրբեջանական զինված ուժերի կողմից միտումնավոր թիրախավորվել էր դեռևս 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ Մարտունի քաղաքն անխնա ռմբակոծվել է: Արկեր են ընկել և պայթել նաև եկեղեցու անմիջական հարևանությամբ, ինչի վկայությունը եկեղեցու հարավային ճակատի վրայի հետքերն են»,- գրում է աղբյուրը։

 

 

Leave a Comment