Հայաստան-Պակիստան հարաբերությունները կախված են Ադրբեջանի և Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերություններից, հայտարարել է Պակիստանի Սենատի նախագահ Յուսուֆ Ռազա Գիլլանին
«Մենք համագործակցում ենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ, և երկու երկրներն էլ համաձայնել են լավ հարաբերություններ հաստատել Հայաստանի հետ։ Մեր հարաբերությունները Հայաստանի հետ կախված են Ադրբեջանի և Թուրքիայի հարաբերություններից Հայաստանի հետ», — ասել է Գիլլանին։