Երեկ իմ հրապարակած տեղեկությանն ի պատասխան, ՀԾԿՀ-ն հայտարարել է, որ մերժել է մեր առաջարկը, քանի որ ցանկացել է սակագնի վերանայում անել տարեվերջին:
Մեջբերում եմ. «ՀԾԿՀ-ն նպատակահարմար է գտել էլեկտրաէներգետիկական համակարգի ընկերությունների սակագների վերանայումը իրականացնել տարեվերջին»։
Հարգելի՜ հայրենակիցներ,
Վաղը մենք մի անգամ էլ կդիմենք ՀԾԿ հանձնաժողով` կցելով նրանց այսօրվա հայտարարությունը և կպահանջենք կատարել մեր գրավոր առաջարկը և իջեցնել էլ. էներգիայի սակագինը (ինչպես իրենք են նշել վերը մեջբերված հայտարարության մեջ):
Իջեցրո՛ւ սակագինը պրն. Մեսրոպյան:
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: