«ՀայաՔվեի» անդամները ԵԽ պատգամավորին ներկայացրել են իշխանությունների բռնաճնշումները, Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ թշնամական գործողությունները

«Հայաքվե» միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը, խորհրդի անդամներ Ատոմ Մխիթարյանը և Աննա Կոստանյանը հանդիպել են «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանի առիթով Հայաստանում գտնվող` Եվրոպական խորհրդարանի հեղինակավոր պատգամավոր Գերոլֆ Անեմանսի հետ։

Գերոլֆ Անեմանսը բելգիացի իրավաբան է, հրապարակախոս և «Ֆլամանդական շահ» առաջատար ընդդիմադիր կուսակցության առաջնորդը:

«ՀայաՔվեի» անդամները բելգիացի քաղաքական գործչին ներկայացրել են Հայաստանի ներքաղաքական իրավիճակը, գործող իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումները, աննախադեպ հարձակումը Հայ առաքելական եկեղեցու դեմ, ինչպես նաև Ադրբեջանի բռնատիրական վարչակարգի կողմից Հայաստանի դեմ իրականացվող թշնամական գործողությունները:

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները` ի նպաստ հայ-բելգիական համագործակցության, իրական ժողովրդավարական արժեքների և ազգային ինքնության պաշտպանության։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment