Հոկտեմբերի 27-ին, ժամը 23։38-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Ուրասար գյուղի 4-րդ փողոցում այրվում է տուն։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Պարզվել է, հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի ոչ բնակելի տներից մեկում։
Հրդեհը մեկուսացվել է հոկտեմբերի 28-ին, ժամը 01:13-ին, մարվել՝ 18։30-ին։ Այրվել են տունը և ներսում պահեստավորած մոտ 2000 հակ անասնակեր։
Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավվել է օժանդակ տեխնիկա։
ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: