Եվրոյի և դոլարի փոխարժեքն ավելացել է, ռուբլին՝ նվազել

ԵՐԵՎԱՆ, 28 հոկտեմբերի/ԱՌԿԱ/ 2025թ․–ի հոկտեմբերի 28–ի արդյունքում Հայաստանի արտարժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ձևավորված ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը, հոկտեմբերի 27–ի համեմատ, ավելացել է 0․08 կետեով և կազմել 382․78 դրամ։

Եվրոյի փոխարժեքն ավելացել է 0․94 կետով՝ մինչև 446․44 դրամ, իսկ ռուբլին նվազել է 0․0316 կետով՝ մինչև 4․7824 դրամ, հաղորդում է ՀՀ ԿԲ–ն։

  28.10.2025 27.10.2025
ԱՄՆ դոլարը AMD–ի նկատմամբ 382.78 382.7
Եվրոն AMD–ի նկատմամբ 446.44 445.5
Ռուբլին AMD–ի նկատմամբ 4.7824 4.814

Leave a Comment