Ի՞նչ է նախատեսում «Կանոնագիրք Հայոց»-ը կարգալույծ արված քահանայի գործողությունների համար (տեսանյութ)

Հայ եկեղեցական իրավունքի, եկեղեցաիրավական կանոնների ժողովածուն «Կանոնագիրք Հայոց»-ն է, որի բարոյախրատական և ծիսադավանական հոդվածների կողքին կան հոդվածներ, որոնք վերաբերում են ձեռնադրյալ հոգևորականի՝  եկեղեցական կարգից ու ծառայությունից հեռացման հարցերին։ 

Հոգևորականը եկեղեցական ասպարեզից աշխարհականների դասին է իջեցվում կամ կարգաթող լինելու դեպքում, երբ կամովի է հրաժարվում իր կարգից, կամ կարգալույծ  լինելու դեպքում, երբ նրան  զրկում են իր կարգից, իսկ ծանրագույն հանցագործությունների դեպում նաև նզովում։ 

Կարգալույծի՝ որպես քահանայի որևէ գործողություն վավեր չէ: Նա իրավունք չունի գտնվելու դասում, ատյանում, ավանդատներում, առավել ևս բարձրանալ եկեղեցու խորան, դիպչել եկեղեցու սպասքին` Սկիհին, Մասնատուփին, Սուրբ Հաղորդությանը, Սուրբ Ավետարանին, Սուրբ Սեղանին, մեռոնամանին և այսպես շարունակ:

Հայոց Կանոնագրքում ներառված է Անտիոքի ժողովի 5-րդ կանոնը, որում ասվում է. «Եթե որևէ քահանա կամ սարկավագ արհամարհեց իր եպիսկոպոսի հրամանը, երբ եպիսկոպոսը նրան մերժեց և հեռացրեց եկեղեցուց, և այդ երեցն ու սարկավագը առանձին ժողովվեցին ու Սուրբ Սեղան հաստատեցին, չլսեցին եպիսկոպոսի կոչը, անարգեցին նրան ու չկամեցան նրա երկիցս և ավելի անգամ արտասանած բարի խոսքերին ականջալուր լինել, այդպիսիներին պետք է ամբողջությամբ մերժել և այլևս մխիթարության խոսք չասել, քանզի այլևս չեն կարող կրկին նույն պատիվն ընդունել։ Իսկ եթե համառեն ու խռովություններ հարուցեն, եկեղեցու վրա արտաքին իշխանությամբ կամ այլ ուժի օգնությամբ ամբոխ բերեն, այդպիսիներին, իբրև խռովարարների, պետք է հնազանդեցնել ու սանձերը քաշե»:

Մանրամասն՝ «Շողակաթ» հեռուստաընկերության պատրաստած տեսանյութում։ 

Leave a Comment