ԱՄՆ պետքարտուղարը և Չինաստանի արտգործնախարարը քննարկել են Թրամփի և Սի Ծինփինի սպասվող հանդիպումը

Չինաստանի արտգործնախարար Վան Ին և ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հեռախոսազրույցով քննարկել են Սի Ծինփինի և Դոնալդ Թրամփի միջև Հարավային Կորեայում նախատեսված հանդիպման կոնկրետ մանրամասները, ասվում է Չինաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

Բանակցությունների ընթացքում Վանը ընդգծել է Չինաստան-ԱՄՆ հարաբերությունների կարևորությունը, որոնք, գլոբալ բնույթ ունեն և ազդում են աշխարհի զարգացման ուղղության վրա։

Վան Ին նաև մեջբերել է Ռուբիոյի խոսքերը, որն ասել է, որ Վաշինգտոնի և Պեկինի միջև հարաբերություններն աշխարհում ամենակարևոր երկկողմ հարաբերություններն են, և նա հույս ունի, որ ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների միջև կառուցողական փոխգործակցությունը դրական ազդանշան կհղի աշխարհին։

Ավելի վաղ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գո Ցզյակունը հայտարարել էր Չինաստանի նախագահ Սի Ծինփինի այս շաբաթ Հարավային Կորեա կատարելիք եռօրյա պետական ​​այցի մասին՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովին մասնակցելու համար, որին կմասնակցի նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Leave a Comment