🎥 ԱՊԼ․ Ման Սիթին պարտվեց, Արսենալն ուժեղ էր Քրիսթալ Փելասից — Armsport.am

«Արսենալը» 1:0 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին»:

Հանդիպման միակ գոլը 39-րդ րոպեին խփեց Էբերեչի Էզեն, ով 2025 թվականի օգոստոսին էր տեղափոխվել «Արսենալ»՝ հենց «Քրիսթալ Փելասից»: Այս հաղթանակից հետո «Արսենալը» շարունակում է գլխավորել ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ 22 միավորով, «Քրիսթալ Փելասը» 13 միավորով 10-րդն է:

Զուգահեռ խաղերում «Բորնմութը» 2:0 հաշվով հաղթեց «Նոթինգհեմ Ֆորեստին», իսկ «Վուլվերհեմփթոնը» 2:3 հաշվով պարտվեց «Բեռնլիին»

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

«Ասթոն Վիլան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին» Անգլիայի Պրեմիեր լիգայի (ԱՊԼ) 9-րդ տուրում: Հաղթական գոլը 19-րդ րոպեին խփեց տանտերերի պաշտպան Մեթի Քեշը: Էրլինգ Հալանդի 90-րդ րոպեին խփած գոլը չհաշվվեց՝ VAR-ի միջամտությունից հետո արձանագրված խաղից դուրս վիճակի պատճառով:

Այս հանդիպումով Հալանդը դադարեցրեց իր արդյունավետության շարքը. նա գոլ էր խփել նախորդ 12 խաղերում, ներառյալ Նորվեգիայի ազգային հավաքականի կազմում: Հաղթանակից հետո «Ասթոն Վիլան» բարձրացավ մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնական՝ 15 միավորով, իսկ «Մանչեսթեր Սիթին» 16 միավորով զբաղեցնում է 3-րդ տեղը։

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

ԱՊԼ-ի 10-րդ տուրում «Արսենալը» կհյուրընկալվի «Բերնլիին», իսկ «Մանչեսթեր Սիթին» տանը կընդունի «Բորնմութին»։

ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակն այս պահին

Leave a Comment