Հոկտեմբեր 26,2025 11:58
Սեպտեմբերին սեկտեմբեր ասող հայտնի ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանին այսօր Հովհաննավանքում լրագրողները ստուգեցին՝ արդյոք Տերունական աղոթքը գիտի՞, թե ոչ: Ու մինչեւ ծայրից ծայր ասել չտվեցին, չթողեցին եկեղեցի մտնի՝ մասնակցելու կարգալույծ արված տեր Արամի՝ Ստեփան Ասատրյանի «պատարագին»:
«Այսինքն՝ ուզում եք փորձել, տեսնեք Քոչարյանը չգիտի, ես գիտե՞մ»,- հարցրեց պատգամավորն ու ասաց տերունական աղոթքը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:
Մեկնաբանություններ (0)