🎥 ՀՊԼ․ Փյունիկի պաշտպանների գոլերի շնորհիվ հաղթեց Գանձասարին

Fastex Պրեմիեր լիգայի 2025/26 մրցաշրջանի 11-րդ տուրում «Փյունիկը» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Գանձասարի» դարպասը (2:0):

«Նռնագույնների» կազմում գոլերով աչքի ընկան Ալեմաոն և Միխայիլ Կովալենկոն՝ համապատասխանաբար 32-րդ և 90-րդ րոպեներին։

Այպիսով, այս խաղից հետո «Փյունիկը» վաստակած միավորների քանակը հասցրեց 19-ի և բարձրացավ 4-րդ հորիզոնական։ «Գանձասարը» 6 միավորով 8-րդն է։

Հանդիպման տեսագրությունը

ՀՊԼ-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․

Leave a Comment